ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Զորավար Անդրանիկի ձեռագրերը

Զորավար Անդրանիկի ձեռագրերը
22.04.2014 | 11:58

Այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ձեռագրերը թանգարանին կհանձնի բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում, որ Անդրանիկ Օզանյանը 1921-ին 65 էջից բաղկացած ձեռագրերը տպագրության համար ուղարկել է Փարիզի «Ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Հովհաննես Պողոսյանին: Վերջինս ձեռագրերը հանձնել է Համբարձում Կույումջյանին՝ հնարավորության դեպքում Հայաստանին փոխանցելու համար: Հ. Կույումջյանը ձեռագրերը փոխանցել է որդուն` Հրաչ Կույումջյանին: Զորավարի ձեռագրերը Միացյալ Թագավորությունից տեղափոխվել են Ֆրանսիա, այնուհետև Լիբանան, Հունաստան և կրկին վերադարձվել Անգլիա:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռագրերը կրկնօրինակելու և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին ու Հայաստանի ազգային արխիվին ի պահ հանձնելու շուրջ:

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ